×


Մերի Մակարյանի տարեդարձի ամենահետաքրքիր դրվագները:)

Մերի Մակարյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհին BRAVO.am-ին պատմել է տոնական օրվա մասին, լուսանկարներ տրամադրել, նաեւ տեղեկացրել, որ պատրաստվում է Հայաստան գալ:

«Այո, գալիս եմ: Նախ՝ կարոտել եմ շատ: «Կարոտել եմ»-ը մեղմ է ասված: Գալիս եմ տեսնելու հարազատներիս, ընկերներիս, իմ ամենասիրելի, ամենահարազատ քաղաքը՝ Երեւանը: Այս անգամ կգամ կարճ ժամանակով, քանի որ աշխատանքային նախագծեր կան, որոնք թույլ չեն տալիս երկար ժամանակով բացակայել»,- ասել է նա:


Մերիի խոսքով` իր բոլոր տարեդարձերը յուրօրինակ են եղել ու հետաքրքիր.«Այս անգամ եւս հիշելու շատ բան ունեմ: Այս տարի ամուսնուս հետ որոշեցինք նշել Լաս Վեգասում: Նրա պատրաստած անակնկալները մեկը մյուսից հետաքրքիր էին եւ անսպասելի։ Նրան հաջողվեց սրամտորեն թաքցնել ինձ սպասվող ամեն ինչ՝ նույնիսկ վայրերը եւ անձանց»,-պատմել է հոբելյարը:

Զույգի ուղեւորությունը մեկ օրով չի սահմանափակվել.« Ընկերուհուս՝ Էլենի եւ իր ամուսնու անակնկալ այցն ինձ համար չափազանց հաճելի էր: Միասին ուղղաթիռով թռիչքը Արիզոնայում գտնվող «Մեծ կիրճ»(Grand Canyon) ազգային պարկ ամենատպավորիչն էր։ Այն Կոլորադո գետի հոսքի պատճառով հողաշերտի էրոզիայից ձեւավորվել է 5-6 միլիոն տարի առաջ ու համարվում է բնության հրաշալիքներից մեկը»։


Դերասանուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել ամուսնուն եւ ընկերներին, որոնց շնորհիվ իր տարեդարձը դարձել է հիշարժան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Մակարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին