Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն այս օրերին ամուսնու հետ Հայաստանում է: Նա BRAVO.am-ին պատմել է հայրենիք գալու շարժառիթի եւ այն մասին, թե ինչպիսին է կյանքը Միացյալ Նահանգներում:
Մերի Մակարյանը
Պարզվում է` Մերին շուրջ երկու տարի չէր եղել Հայաստանում.«Մեկ տարի ու վեց ամիս է` այստեղ չէի: Կարոտել էի հարազատներիս, ընկերներիս, Երեւանն անասելի, անպատմելի, աննկարագրելի շատ: Հայաստան վերադառնալուս գլխավոր պատճառը կարոտն է»,- նշել է նա:
Դերասանուհին ամերիկյան ապրելակերպին դեռ չի հարմարվել.«Ինչպես յուրաքանչյուրի, ինձ համար էլ էր շատ դժվար: Կարեւոր չէ, որ այնտեղ հայ համայնքը մեծ է, շրջապատում բոլորը հայեր են: Գուցե երբեք էլ այնտեղի կյանքին չընտելանամ: Այնտեղի կյանքը տարբերվում է, ես փոխել եմ առօրյաս, զբաղվում եմ տնային գործերով»:
Մերին իր հարցազրույցներում միշտ նշում էր` սերը զոհաբերություն է պահանջում: Հետաքրքրվեցինք` իր չաշխատելը կարելի է զոհաբերություն համարել.«Այո, իմ մասնագիտական պասիվությունը կարելի է զոհաբերություն համարել: Փառք Աստծո, առաջարկների պակաս չունեմ: Տեսախցիկը կարոտում եմ, կյանքը ցույց կտա՝ կվերադառնամ, թե ոչ»:
Մերի Մակարյանն` ամուսնու հետ
Նա ամուսնու հետ Ամանորը կդիմավորի Երեւանում.«Հիմա` հրազատներովս շրջապատված, ինձ լիարժեք երջանիկ եմ զգում: Սիրում եմ շատ այս տոնը: Սա էլ էր պատճառներից մեկը, որ եկա: Դեռ չեմ հասցրել տոնածառը զարդարել, բայց կզարդարեմ անպայման»,- ասաց Մերին եւ հավելեց, որ անցնող տարին իր համար մեծ ձեռքբերումների տարի էր.«Ինչ վերաբերում է խոզի տարուն, այն պիտի լինի բարության եւ առատության տարի: Ցանկանում եմ, որ իմ երկրում իրոք առատություն լինի ու իշխի բարությունը»:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերի Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: