«Պատվից առավել» սերիալից հայտնի դարձած Մերի Մովսեսյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Երիտասարդ դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն գալիք տոներից, այլեւ նախագծի ավարտից հետո իր ծրագրերի մասին:
Մերի Մովսեսյանը
«Նկարահանումները նոր են ավարտվել, եւ ցանկություն ունեմ մի քիչ հանգստանալ. դասերի հետ բարդ էր համատեղելը, եւ հաճախ չէի քնում մի քանի օր: Չեմ վախենա եւ կասեմ՝ գերհոգնած էի: Այնպես որ, դեռ կզբաղվեմ միայն քննություններով»,-մեզ հետ զրույցում ասել է Մերին:
Անդրադառնալով տոներին՝ նա նշել է.«Ամանորը սիրել եմ մինչեւ տասը տարեկան դառնալս: Չեմ սիրում, թե ինչպես են նշում Հայաստանում: Ինձ համար ձեւական բնույթ են կրում միայն այդ օրերին ճոխ սեղան գցելը, բարեկամների մասին հիշելն ու իրար տուն գնալը»:
Մերի Մովսեսյանը
Նոր տարին Մերին տանը կդիմավորի՝ ընտանիքի անդամների հետ, որից հետո տատիկի տուն կգնա՝ նրան եւս շնորհավորելու.«Չեմ կարող դժգոհել անցնող տարվանից. «Պատվից առավել» սերիալում նկարահանվելն ինձ մեծ ճանաչում է տվել: Այս տարվա ընթացքում կատարվել է իմ երազանքներից մեկը. մեկնել եմ Փարիզ: 2020-ից էլ ունեմ մեծ սպասելիքներ, իսկ թե որքանով կիրագործվեն, կախված է ինձնից»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Ադամյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: