Նրանք խենթանում են բնության համար, շատ արագ են հոգնում ասֆալտից: Ամեն հարմար առիթ փորձում են օգտագործել ու փախչել քաղաքից դուրս: Սա է, թերեւս, պատճառը, որ շատ են սիրում տարվա տաք եղանակները, որոնք թույլ են տալիս շատ ժամանակ անցկացնել «կանաչի» վրա: Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի բազմանդամ ընտանիքը կրկին նոր ֆոտոշարք ունի: Այս անգամ նրանց ֆոտոխցիկի օբյեկտիվում հայաստանյան` Վայոց ձորի բնապատկերներն են:
«Օրեր առաջ՝ մեր ընկերներից մեկի հրավերով, գնացինք Ջերմուկ: Չնայած՝ երկու օր անցկացրինք, բայց շատ հագեցած ու գեղեցիկ օրեր էին: Երեխաների հետ չկարողացանք շատ քայլել, ամեն տեղ լինել, բայց ուր էլ որ եղանք, հիացանք ու սիրահարվեցինք»,-BRAVO.am-ին ասել է հաղորդավարուհին եւ հավելել, որ իրենց հիմնած «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությամբ տարբեր ծրագրեր են իրականացնում, որոնց մեծ մասում ներգրավված են մարզերը: Սա հիանալի հնարավորություն է ընձեռում աշխատելուն զուգահեռ լինել մարզերում, շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին ու, վերջապես, վայելել Հայաստանի բնությունը: Թե՛ Մերին, թե՛ Գոռը շատ են սիրում հատկապես Լոռու մարզը:
Մերի Ներսիսյանը
Այս տարի` դեռ գարնան սկզբին, որոշել են, որ պետք է լինեն Հայաստանի այն վայրերում, ուր չեն եղել կամ մեկ անգամ են այցելել: Չնայած՝ 3 երեխաների հետ մի քիչ դժվար է, փորձում են իրականացնել:
«Էվան շատ է սիրում ամեն տեսակի հետաքրքիր, նոր ու անսպասելի ժամանցի տարբերակներ: Նա էլ մեզ նման խենթանում է քաղաքից դուրս գնալու համար, սիրում է հատկապես գեղեցիկ հյուրանոցներ, մեծ լողավազաններ, մի քիչ վախենում է միջատներից, բայց շատ ճկուն է ու ցանկացած տեղում գտնում է իրենն ու վայելում»,-ասել է Մերին:
Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը
Ու թեեւ 3 երեխայի հետ ամեն բան մի փոքր այլ է, բայց անում են ամեն ինչ, որ նրանք միշտ իրենց հետ լինեն: Ինչպես նշել է՝ շատ «ճկուն» ծնողներ են, ովքեր առանց բարդացնելու, ծանրացնելու հեշտությամբ հարմարվում են իրավիճակին ու անգամ երեքի հետ կարողանում հաճույք ստանալ զբոսանքից, քայլելուց, տեսարժան վայրեր այցելելուց կամ թեկուզ մեքենայով երկար ճանապարհ գնալուց:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: