«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը հանդես է եկել բարեգործական համերգով, որի հասույթը կփոխանցվի Վանաձորի տնակային ավաններում բնակվող ընտանիքներին։ Երեկոն տեղի է ունեցել «Օգնենք իրար» նախաձեռնության շրջանակում, թառահար Միքայել Ոսկանյանի առաջարկով երաժիշտները համախմբվել են` օգնելու սոցիալապես անապահով մարդկանց։
«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի բարեգործական համերգին
«Օգնենք իրար» նախաձեռնության հեղինակ Մարգարիտա Կոծինյանը հայտնել է, որ արդեն կազմակերպել են ցուցահանդես-վաճառք, գեղանկարիչների կտավների աճուրդ-դրամահավաք եւ այս տարվա գործունեությունը եզրափակում են այս համերգով.«Երեխաներն աղքատության մեջ են ապրում, եւ պարտավոր ենք գոնե Ամանորին փոքր-ինչ աջակցել նրանց ընտանիքներին։ Հավաքված գումարով գնում ենք վառելափայտ, սնունդ, հագուստ եւ այլն։ Երեխաների համար նվերներ է պատրաստել «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը, տարբեր անհատներ տրամադրել են իրենց ձեռագործ աշխատանքները»։
Մարգարիտա Կոծինյանը եւ ցուցահանդես-վաճառքի մասնակիցներից
Ստորեւ ներկայացնում ենք հաշվեհամարը, որին գումար փոխացելով` կօգնեք Վանաձորի տնակային պայմաններում բնակվող անապահով այն ընտանիքներին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Ստացողի անուն ազգանուն՝ Մարգարիտա Կոծինյան
Ընթացիկ հաշիվ՝ 220054077221000 AMD
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարգարիտ Կոծինյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: