Հաղորդավար Արման Մարգարյանը եւ դիջեյ Յուլիա Կուտեպովան Մալիբուի ափին արված լուսանկարներով են կիսվել՝ այս կերպ հայտնելով, որ պատրաստվում են ծնողներ դառնալ:
«Մենք սպասում ենք նրան, ով արդեն փոխել է մեր կյանքը»,- գրել է Յուլիան:
Արմանն էլ նշել է. «Առաջին ու երկրորդ տղաներիս տարիքային տարբերությունը 20 տարի է լինելու»:
Ավելի վաղ Արման Մարգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում համաձայնել էր պատմել սիրելիի մասին: Նա նշել էր, որ Երեւանում են ծանոթացել՝ միջոցառման ժամանակ, ու երկար ժամանակ է՝ միասին են: Հարաբերություններն օրինականացրել են մեկ տարի առաջ:
Արման Մարգարյանի առաջնեկը՝ Անրին, 19 տարեկան է:
Լուսանկարները՝ photums-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: