×


Միհրանը, Արամեն, Սոսը, Հայկոն, Խորենը` հայ ամենասեքսուալ տղամարդիկ

BRAVO.am-ը երեկ ներկայացրեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հարցման արդյունքները, որի շրջանակում մոտ 1000 հարցվող ընտրել է իր կարծիքով ամենասեքսուալ հայտնի հայուհիներին, այսօր հերթն ամենասեքսուալ հայ հայտնի տղամարդկանցն է:):

Միհրան Ծառուկյանը


Եվ այսպես, հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երգիչ, “Դժվար ապրուստ” սերիալում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը:

Խորեն Լեւոնյանը


Ցուցակում աղջիկների սիրելի Միհրան Ծառուկյանին հաջորդում են ոչ պակաս սրտակեր դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 10-նյակում են հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երգիչներ Հայկոն եւ Արամեն, հաղորդավարներ Հրաչ Մուրադյանը եւ Ավետ Բարսեղյանը, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը եւ hումորիստ, երգիչ Արամ MP3-ը:

Սոս Ջանիբեկյանը


Պետք չէ անտեսել նաեւ այն փաստը, որ հարցվածների մի ստվար հատված կարծում է, թե վերը թվարկված հայտնիներից եւ ոչ մեկն արժանի չէ ամենասեքսուալի տիտղոսին:

Հենրիխ Մխիթարյանը


Բոլոր նրանք, ովքեր ուզում են փոխել հայտնիների դասավորությունն այս տասնյակում, BRAVO.am-ն առաջարկում է մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանն ու հայտնել իր կարծիքը:


Պատրաստեց Մարիամ Մանոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Prestige, IQ եւ Design Deluxe ամսագրերի, “Շախտյոր”-ի, yerevan.am-ի, հայտնիների անձնական արխիվներից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW