Այսօր Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի հարսանիքն է: Զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եղեկեցում:
BRAVO.am-ի տեղեկություններով՝ խորանի առջեւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո հայտնի զույգն առիթը նշում է ռեստորանային համալիրներից մեկում` ամենամտրիմ մարդկանց հետ:
Նշենք, որ Արփին եւ Միհրանը մի քանի տարի է՝ միասին են, սակայն իրենց հարաբերությունների մասին միայն վերջերս հայտարարեցին երգչի մենահամերգի ժամանակ, երբ Միհրանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:
BRAVO.am


×
27,634





