Նախորդ տարեվերջին` «Ֆուլ Հաուս»-ի վերջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի«Սիրահարվել եմ» երգի պրեմիերան: Այս տարին եւս ստեղծագործական, գործնական առումով երգիչ-դերասանի համար հագեցած է լինելու:
Արմեն Պետրոսյանի եւ Արամ Mp3-ի հետ նա փետրվարի ութին մեկնել է համերգային շրջագայության: Ելույթներ են ունենում Մյունխեն, Մեխելեն, Վալենսիա, Նիցցա եւ այլ եվրոպական քաղաքներում:
Միհրան Ծառուկյանը, Արմեն Պետորսյանն ու Արամ MP3-ն
Այս մասին BRAVO.am-ին պատմել է հենց Միհրանն ու հավելել, որ անհամբեր սպասում են Եվրոպայի հայ հանդիսատեսին:
Համերգային ելույթներին զուգահեռ երգիչը նաեւ զբաղված է նոր երգերի ձայնագրությամբ, ինչպես նաեւ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով:
«Մարտի 8-ին տեղի կունենա «Ծնունդդ շնորհավոր» երգի պրեմիերան, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:
Միհրան Ծառուկյանը
Նախատեսված է այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ռեժիսոր Արեն Բայադյանի հետ քննարկել ենք սյուժեն: 6/8 ժանրի մեջ եւս մեկ նոր երգ կա: Շուտով նաեւ դա պատրաստ կլինի: Այնպես որ մինչեւ տարեվերջ մի քանի երգ եւ տեսահոլովակ կներկայացնենք, 2 մենահամերգ կլինի Մոսկվայում, ելույթ կունենամ նաեւ Ղազախստանում»,- ասել է Միհրանը եւ հավելել, որ եւս մի քանի համերգային ծրագրեր կան, որոնք դեռեւս քննարկման փուլում են:
Երևգչի խոսքով, «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին զուգահեռ պարբերաբար նորություններ է ներկայացրել իր երգարվեստի երկրպագուներին, համերգային շրջագայություններով հանդես եկել տարբեր երկրներում՝ երգը երբեք երկրորդ պլանում չի եղել:
Սիթքոմի, տեսահոլովակների նկարահանումները, նոր երգերի ձայնագրությունները ու համերգային շրջագայությունները հնարավորություն չեն տալիս երգչին լիարժեք հանգստանալ ու կտրվել ծանրաբեռնված առօրյայից: Միհրանի խոսքերով, իրար հաջորդող ելույթներից հետո 1-2 օր հանգստանալը հանգիստ չէ:
Ֆուլհաուսցիները
Միհրանից հետաքրքրվել ենք նաեւ իր անձնականի շուրջ ծավալվող խոսակցությունների մասին, ինչպես է վերաբերվում եւ մեկնաբանում այդ լուրերը: Ի պատասխան մեր հարցերին նա ասել է. «Չեմ սիրում եւ ցանկանում խոսել անձնականիս մասին: Իսկ խոսակցություններին այլեւս չեմ արձագանքում: Հակառակ դեպքում օգնած կլինեմ նման լուրեր տարածողներին»:
Հասմիկ Միկիչյան /Bravo.am/
Լուսանկարները`Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: