×


Մինչեւ 70% զեղչ LaGalleria-ում` Ամանորը շքեղ եւ նրբաճաշակ դիմավորելու համար

Ամանորին ընդառաջ “LaGalleria” լյուքսային խանութ-սրահների հայաստանյան առաջատար ցանցն առաջարկում է ոճային տեսք ունենալ` բրենդային հագուստն ու աքսեսուարները ձեռք բերելով 40-70 % զեղչով: Հյուսիսային պողոտա 3 հասցեում(Թումանյան-Տերյան խաչմերուկ) գտնվող “LaGalleria Woman”, “LaGalleria Man” եւ “Corneliani” խանութ-սրահներում համապատասխան զեղչերը գործում են ինչպես գարուն-ամառ 2014, այնպես էլ աշուն-ձմեռ 2014/15 տեսականու համար:

Մինչեւ 70% զեղչ LaGalleria-ում


Դեկտեմբերի 19-ին տրվել է նախատոնական զեղչերի մեկնարկը` ավանդական դարձած հյուրասիրությամբ, կարմիր գորգով եւ դիջեյ X4O-ի ու Լեոյի հնչեցրած երաժշտության ներքո: Հաճելի եւ տրամադրող միջավայրում հաճախորդներն իրենց տոնական գնումները կատարել են կրկնակի եւ նույնիսկ ավելի խնայողությամբ: 

Մինչեւ 70% զեղչ LaGalleria-ում


“Երբ այցելում ես “ԼաԳալլերիա”, վստահ ես, որ կարող ես տեսնել ու ընտրել առաջատար դիզայներների տվյալ սեզոնի լավագույն նմուշներն ու նաեւ “haute couture” այդքան ճանաչված հագուստը եւ աքսեսուարները… Եվ չնայած մեր անկայուն ժամանակներին, իր հաճախորդներին եւ ավանդույթներն արժեւորելով` “ԼաԳալլերիա” խանութ-սրահներն այսօրվանից արդեն նաեւ նոր հավաքածուներն առաջարկում են իրենց լավագույն արժեքներով` ձմեռային 40/70 %  մեծ խնայողություններով ու ջերմացնող միջավայրում”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “LaGalleria”-ի մարքեթինգի եւ PR ղեկավար Անի Սեդրակյանը:

"LaGalleria”-ի մարքեթինգի եւ PR ղեկավար Անի Սեդրակյանը


Գեղեցիկ ինտերիերով ընդարձակ եւ հարմարավետ խանութ-սրահներում, որտեղ վաճառվում են “Christian Dior”, ”, “Dolce&Gabbana”, “Stella McCartney”, “Alexander McQueen”, “ETRO”, “Gucci”, “Ermanno Scervino, “SaintLaurentParis”, “Corneliani” եւ հանրահայտ այլ ապրանքանիշերի որակյալ հագուստ, կոշիկ, պայուսակներ, զարդեր, շարֆեր ու այլ պարագաներ, կարող եք խնայողությամբ ավելի շատ գնումներ կատարել:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել lagelleria.am կամ հետեւել LaGalleria-ի ֆեյսբուքյան էջին:

Մաղթում ենք հաճելի գնումներ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW