×


Մինչ Քիմերին շփոթում են, Քանյայի սիրելին վայելում է Ռիոյի կառնավալը :)

“Hollywood” կայքի հրապարակումներից մեկը հետեւյալ նախաբանն ունի. “Վերջապես Ամերիկյան ձայնագրման ակադեմիան ընդունեց, որ Քիմ Քարդաշյանի առաջին` “Jam(Turn it Up)” կոչվող սինգլը հանճարեղ է: Բայց կարծես թե` ոչ. Քիմ Քարդաշյանի փոխարեն “Գրեմմի” մրցանակի է արժանացել դասական երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը”:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը


Հոդվածագիրը համեմատել է Քիմերին.“Նրանք ընդհանրություններ ունեն. երկուսն էլ իգական սեռի ներկայացուցիչ են, երկուսի անունն էլ նույնն է, նրանք հայուհիներ են, Քարդաշյանը եւս երաժշտական փորձեր է կատարել”: Նրանց կատարումներն առաջարկում ենք լսել ստորեւ եւ մասնակցել հարցմանը:


Նշենք, որ ռեալիթի-շոուների աստղը շնորհավորել է հայրենակցուհուն` Քիմ Քաշքաշյանին: Հիմա նա Քանյե Ուեսթի հետ Ռիո Դե Ժանեյրոյում է, որտեղ այս օրերին ընթանում է հայտնի կառնավալը. “Ցնցված եմ: Ամեն ինչ շատ գեղեցիկ է: Սա խենթ ու հիասքանչ ճանապարհորդություն է”,-ասել է ապագա մայրիկը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Hollywood.com եւ  kimkardashian.celebuzz.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW