Միրանդա Քերի համար ֆոտոխցիկի առջեւ մերկանալը որեւէ դժվարություն չի ներկայացնում:): Դա են վկայում հեղինակավոր ամսագրերում տեղ գտած բազմաթիվ լուսանկարները, որոնք արվել են նույնիսկ մոդելի հղիության ընթացքում: Նրա մարմնի գեղեցկությունն այս անգամ կարող եք գնահատել` դիտելով բրիտանական “GQ”-ի մայիսյան համարի ֆոտոշարքը, որի հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն է:
Միրանդա Քերը
Դերասան Օրլանդո Բլումի նախկին կինը ամսագրին տված հարցազրույցում խոսել է ամուսնալուծության եւ երեխայի մասին.“Երջանիկ մարդիկ ավելի լավ ծնողներ կլինեն իրենց զավակի համար, քան դժբախտները: Հիմա ժամանակն է, որ ուսումնասիրեմ կյանքը, բացահայտումներ անեմ եւ, ինչու ոչ, ժամանակ անցկացնեմ: Չեմ նախատեսում մոտ ապագայում կրկին սիրահարվել, բայց սիրային հանդիպումներ ունենում եմ’’:
Միրանդա Քերը
Քերը նշել է, որ կարեւորում է իր զուգընկերների արտաքին տվյալները.“Ննջասենյակում ինձ պետք է այնպիսի տղամարդ, որը կգնահատի իմ մարմնի գեղեցկությունը, ես էլ կհենվեմ նրա գեղեցիկ ուսին’’:
Միրանդա Քերը
Նա նաեւ խոստովանել է, թե երկրպագուներից խենթ ու տարօրինակ առաջարկներ է ստանում, որոնք հաճախ իրեն հետաքրքրում են: Այս ֆոտոշարքից հետո, վստահաբար, մոդելին էլ ավելի արտասովոր առաջարկներ են սպասվում:):
BRAVO.am
Աղբյուրը` GQ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: