Մհերի` որպես շոումեն աշխատանքային խիտ գրաֆիկը պատճառ էր դարձել երգարվեստում հարաբերական դադարի: Տեւական ժամանակ է` նա նոր երգեր եւ տեսահոլովակներ չի ներկայացնում, հանդես չի գալիս հեռուստատեսային որեւէ նախագծում, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իրավիճակը կփոխվի գալիք տարում:
Մհերը
«Հստակ կարող եմ ասել, որ 2016 թվականն իմ կյանքում կլինի ստեղծագործական նորությունների տարի: Հավանաբար, հենց տարեմուտին կներկայացնել նոր զուգերգ ռուս երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հետ: Երգը, որ կոչվում է «Քույր եւ եղբայր», կունենա տեսահոլովակ: Պլանավորում եմ նաեւ ձայնասկավառակի շնորհանդես»-հայտնել է նա:
Ռոզա Ֆիլբերգը եւ Մհերը զուգերգ կներկայացնեն
Մհերից հետաքրքրվել ենք նաեւ անձնական կյանքով.«Ես բոլորից շատ եմ ուզում նորություն ունենալ եւ սիրով առաջինը կկիսվեմ BRAVO.am-ի հետ: Չեմ փորձում պլանավորել ապագաս, պարզապես սպասում եմ այն միակին, ով կզարդարի իր ներկայությամբ իմ կյանքը: Նրան դեռ չեմ հանդիպել: Հավատում եմ ճակատագրին: Չեմ կարծում, թե տղամարդու համար ամուսնանալու տարիքային որեւէ սահման կա”,- ասել է երգիչը` հումորով ավելացնելով, թե 2016-ից մեծ ակնկալիքներ ունի:
BRAVO.am
Լուսանկարները` Մհերի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: