×


Մհեր.“Իմ եւ Օկսաննայի միջեւ ամեն ինչ ավարտված է”

Հայկական շոու-բիզնեսի ամուրիներից Մհերի կարգավիճակն ու հոգեվիճակը, պարզվում է, վերջին շրջանում 180 աստիճանով փոխվել է, սակայն գործն այդպես էլ նշանադրության ու ամուսնության չի հասել: Քանի որ երգչին եւ սկսնակ երգչուհի Օկսաննա Բաբուրյանին սիրավեպ էին վերագրում, BRAVO.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ փուլում են զույգի հարաբերությունները:

Մհերը


“Մեր միջեւ ոչինչ չկա”,-ասել է Մհերը, իսկ մեր այն փաստարկներին, թե իրենց սովորականից ավելի ջերմ հարաբերությունների ականատեսները քիչ չեն, պատասխանել է.“Այո, ժամանակին կապ կար, բայց հիմա այլեւս չկա”:

Օկսաննա Բաբուրյանը


Թե ինչու է նրանց սիրավեպն այդքան կարճ տեւել եւ որն է բաժանման պատճառը, երգիչը չցանկացավ պարզաբանել.“Միայն կարող եմ ասել, որ մեր միջեւ ամեն ինչ ավարտված է”:

BRAVO.am
Լուսանկարները` Մհերի եւ Օկսաննա Բաբուրյանի “ֆեյսբուքյան” էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW