×


“Մուսա լեռան 40 օրը” CD-ի շնորհանդեսին Գարի Քեսայանը նվագել է ԱՄՆ-ից հատուկ բերված երգեհոնի վրա

Երեւանում տեղի է ունեցել ջազմեն Գարի Քեսայանի նոր` “Մուսա լեռան 40 օրը” ձայնասկավառակի շնորհանդեսը: Ֆրանց Վերֆելի համանուն վեպի բեմականացման երաժշտությունը նա գրել է տարիներ առաջ, ալբոմում զետեղվել են նաեւ երեք նոր ստեղծագործություն:

Գարի Քեսայանը


“Վաղուց էի երազում այս թեմայով ստեղծագործություններ գրել եւ Արմեն Էլբակյանի առաջարկը կարծես նվեր լիներ ինձ համար”,-նշել է անվանի երաժիշտն ու հավելել. “Ձայնասկավառակի ստեղծումը կոմերցիոն նպատակ չունի. անվճար տարածելու ենք Սփյուռքում, նաեւ նվիրվելու ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին”:

Հայկ Դեմոյանը եւ Գարի Քեսայանը


Միջոցառմանը ներկա են եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, “Նարեկացի” արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը եւ այլք:

Թողարկվել է Գարի Քեսայանի “Մուսա լեռան 40 օրը” ձայնասկավառակը


“Վաղուց եմ ճանաչում Գարիին, հիանում եմ, որ նա քայլ առ քայլ նոր բարձունքներ է գրավում: Շատ եմ ողջունում, որ հենց այս թեմային է անդրադարձել, որը կարեւոր է ոչ միայն երաժշտական, այլ նաեւ քաղաքական առումով”,-նշել է Արմեն Բուդաղյանը:

Գարի Քեսայանը


Ձայնասկավառակում ներկայացված են երաժշտի հեղինակած ութ ստեղծագործություն, որոնցից “1915 թվականի գարունը” նա հայ մանուկներին է նվիրել` ցանկանալով կրկին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը. “Այս թեման մշտապես արդիական է: Սա ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային հարց է: Նպատակս է անդրադառնալ այս խնդրին որքան հնարավոր է հաճախ”:

Ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը


Շնորհանդեսի ավարտին Գարի Քեսայանը նվագել է հավաքվածների համար Միացյալ Նահանգներից հատուկ բերված երգեհոնի վրա: Երաժիշտը նաեւ նշել է, որ հույս ունի այս տարի Երեւանում համերգով հանդես գալ:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW