×


Մուրադ Նադիրյանի ընտանիքը

Մուրադ Նադիրյանի դստեր 5-ամյակի լուսանկարները

Դերասան-ամուսիններ Մուրադ Նադիրյանի եւ Աննա Խաչատրյանի դուստրը դարձել է 5 տարեկան: Մանանայի տարեդարձի առթիվ ծնողները տարբերվող խնջույք են կազմակերպել Երեւանի մանկական սրճարաններից մեկում:

«Այնպիսի սրճարան էինք ընտրել, որի ինտերիերը համապատասխան էր տարեդարձի թեմային: Մանանայի համար ընտրել էինք «Մոանա» մուլտֆիլմից հենց Մոանայի կերպարը, որին իր խարիզմայով նմանեցնում ենք մեր աղջկան»,-պատմել է դերասանուհին:

Մուրադ Նադիրյանի ընտանիքը


Նա նշել է, որ աղջկա տարեդարձի հյուրերը շատ հարազատ մարդիկ են եղել. «Մեր մտերիմներին շնորհակալ ենք Մանանայի օրն իսկական տոնի վերածելու համար: Գիշերվանից սկսած՝ անակնկալներ ենք ունեցել, որոնք շարունակվել են ողջ օրվա ընթացքում, նաեւ շատ նվերներ ենք ստացել: Տոնը լիարժեք էր եւ սպասվածից ավելի լավը»:

Մուրադ Նադիրյանի եւ Աննա Խաչատրյանի երեխաները


5-ամյա Մանանան տարեդարձին մի ամբողջ տարի սպասել է, իսկ տորթի մոմերը փչելիս չի մոռացել երազանք մտապահելու մասին.«Հարցրի` ինչ երազանք է պահել, պատասխանեց` «Ձեզ շատ եմ սիրում:)»»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW