×


Մրցույթ ամուսնացող զույգերի համար՝ «Մեր սիրո պատմությունը» :)

Սիրահար զույգերը երազում են անմոռանալի եւ ուրախ հարսանյաց խնջույքի մասին, որն իրականություն է դառնում փորձառու, հումորի հրաշալի զգացումով, ճարտասան հանդիսավարի եւ, իհարկե, շոու-ծրագրի շնորհիվ: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները հաճելի, բայց նաեւ ծախսատար երեւույթ են, ուստի BRAVO.am-ն ու շոումեն Արամ Մելիքյանը որոշել են թեթեւացնել այս տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվողների հոգսը՝ հայտարարելով աննախադեպ մրցույթ:

Շոումեն Արամ Մելիքյանը


Եվ այսպես, «Մեր սիրո պատմությունը» շարադրությունների մրցույթին ներկայացված ռոմանտիկ, խենթ, ինքնատիպ եւ, ամենակարեւորը, իրական պատմությունը կօգնի ձեզ դառնալ այս մրցույթի հաղթողն ու հնարավորություն ստանալ անվճար օգտվել հարսանյաց արարողությունների սիրված հանդիսավար, շոումեն, երգիչ Արամ Մելիքյանի ծառայություններից եւ շոու-ծրագրից: Բայց սա դեռ ամենը չէ. ինչպես հայտնի է, նորապսակներն իրենց կյանքի կարեւորագույն օրը նաեւ գեղեցիկ ավտոմեքենա են վարձակալում: Եվ մրցույթի հաղթող զույգի հարսանիքին անվճար կտրամադրվի նաեւ S դասի Մերսեդես ավտոմեքենա:

Մրցույթի պայմանները

- Մրցույթին կարող են մասնակցել սույն թվականի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվող ՀՀ քաղաքացիները՝ ներկայացնելով շարադրություն «Մեր սիրո պատմությունը» թեմայով:

- «Մեր սիրո պատմությունը» շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը (2 էջ): Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

- Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

- Մրցույթը մեկնարկում է 2017 թ. սեպտեմբերի 5-ին եւ կտեւի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 25-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:

- Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են BRAVO.am կայքում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

- Շարադրությունները պետք է ուղարկել bravo@mediamax.am հասցեին` Bravo_մրցույթ  թեմայով (subject):

- Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն ընտրյալի հետ 2 լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար) եւ հեռախոսահամարը: Առանց լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:  

- Մրցույթի գլխավոր մրցանակն է հարսանյաց հանդեսին անվճար թամադա, շոու ծրագիր եւ S դասի Մերսեդես ավտոմեքենա:

- Երկրորդ տեղը գրաված մասնակցի մրցանակն է անվճար թամադա:

- Երրորդ տեղը զբաղեցրած մասնակցի մրցանակն է անվճար շոու-ծրագիր:

- Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում BRAVO.am-ի էջին. https://www.facebook.com/BravoArmenia

- Մրցույթի հաղթողներին կորոշի շոումեն Արամ Մելիքյանի եւ Bravo-ի կազմած համատեղ ժյուրին:

Արամ Մելիքյանը եւ BRAVO.am-ը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին :):



BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW