Նադեժդա Հովհաննիսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի տարեդարձը երկու անգամ է տոնել, իսկ ամուսնու՝ երաժիշտ, դերասան Էդգար Ռոստոմյանի առաջին նվերը եղել է բջջային հեռախոսի տեսքով. «Նախ քրոջս ընտանիքի հետ նշեցինք: Հետո էլ ընկերուհիս բոլորին հրավիրել էր իմ ծննդյան խնջույքին, ինձ էլ ասել էր, թե «պիժամա փարթի» է կազմակերպել ու առաջարկում է մասնակցել: Ես եւ Էդգարը գնացինք նրա առանձնատուն, որտեղ էլ ինձ սպասվում էր «վարդագույն փարթի»:)»:
Նադեժդա Հովհաննիսյանի տարեդարձին
Ամերիկաբնակ մոդելին անակնկալն այնքան է հուզել, որ նույնիսկ արտասվել է. «Իմ ամենաբարի եւ հարազատ Օլգայի շնորհիվ եւս մեկ անկրկնելի տարեդարձ ունեցա: Այլ անակնկալներ եւս կային. ներկա էր երգչուհի Աիդա Սարգսյանը, ով իմ ամենասիրելի կատարումներից մեկը նվիրեց: Նաեւ ուկրաինացի մի հիանալի երգիչ էր հրավիրված: Երգեցինք, պարեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք ընկերուհիներիս եւ սիրելի ամուսնուս հետ»:
Աիդա Սարգսյանը եւ Նադեժդա Հովհաննիսյանը
Նադեժդան ծննդյան տորթի մոմերը փչելիս միշտ խորհրդանշական երազանք է մտապահում.«Իմ բոլոր ցանկություններն էլ ուշ թե շուտ իրականություն են դառնում: Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, սիրող ամուսին, Օլգայի նման անկեղծ եւ մեծ սրտով ընկերներ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նադեժդայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: