Երեկ, ինչպես հայտնի է, ապատեղեկատվություն էր տարածվել, թե մահացել է երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: Նրա դստեր` Էմմիի արձագանքն այս ամենին կարդացեք այստեղ, ներկայացնում ենք նաեւ Նադեժդա Սարգսյանի մեկնաբանությունը:
Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը
“Ես նույնիսկ չեմ կարդացել այդ գրառումը, Էմման հորդորեց ուշադրություն չդարձնել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ այժմ գտնվում է Մոսկվայում եւ իր հետ ամեն ինչ կարգին է.“Երեւան կվերադառնամ մեկ շաբաթից, իսկ հիմա իմ աշակերտների կողքին եմ, ովքեր մասնակցում են մանկական “The Voice” նախագծին”:
Նադեժդա Սարգսյանը եւ Եսսային
Այս պարագայում անգամ Նադեժդա Սարգսյանը չի կորցրել հումորի զգացումն ու կատակել է.“Բա որ իսկականից մահանամ ու արդեն ոչ ոք չհավատա՞: Ամոթ իրենց: Ամեն մարդ թող մտածի, թե ինչ է անում եւ իր արարքների համար ում է պատասխան տալու: Օրենքով պետք է կարգավորել այս դաշտը, որ ամեն մեկն իրեն լրագրող չհռչակի, բլոգներ չստեղծի ու սուտ տեղեկություններ տարածի: Թող նման օրինակով էլ չխաղան բարեխիղճ լրագրողների անվան հետ”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից


×
10,546






