×


Նարեկ Մակարյան.“Շատ եմ խանդում, բայց չափը չեմ անցնում:)”

Նարեկ Մակարյանը, որն այս շրջանում մասնակցում է “Պրեմիերա 2”  նախագծին,  BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` թեեւ կանանց մեկամսյակն ավարտվեց, “իսկական տղամարդիկ” ամեն օր են չարչարվում` իրենց սիրելիներին, մայրերին, քույրերին եւ տատիկներին երջանկացնելու համար:):

Նարեկ Մակարյանը


Երգչի խոսքով` անգամ ամենակայացած ու հասուն տղամարդիկ ուշադրության կարիք ունեն.“Մենք կանանցից ցանկանում ենք ստանալ սեր, հավատարմություն եւ  հոգատարություն, իսկ գեղեցիկ սեռն ուզում է սիրված, պաշտպանված լինել, ընտրյալի կողքին իրեն երջանիկ զգալ”:

Նարեկն առաջին հերթին գնահատում է կնոջ հմայքը եւ ոչ թե գեղեցկությունը.“Իմ կողքին կուզեի տեսնել ինձ հակասող, բնավորությամբ հակապատկեր աղջկա: Կողակցին պետք է ընտրել ինքնուրույն` չլսելով ծնողների եւ ընկերների խորհուրդները: Մինչեւ անձամբ չսխալվենք, լավն ու վատը չենք հասկանա:): Թող մենք սխալվենք ու մեր սխալների համար պատասխան տանք”:

Նարեկ Մակարյանը


Նա պատմել է իր նախկին սիրելիի մասին, որի հետ ռոմանտիկ հարաբերությունները երկար չեն տեւել.“Չկարողացա անձնականս ու աշխատանքս ճիշտ համատեղել: Բավական քայլեր արեցի մեր հարաբերությունները պահպանելու համար, բայց հասկանալով, որ անօգուտ է, նա չի փոխվի ու չի հասկանա ինձ, բաժանվեցինք: Նրան ասելու ոչինչ չունեմ, չեմ ուզում, որ մեր միջեւ բացասական էներգիա լինի, միայն մաղթում եմ, որ ապագայում երջանիկ ընտանիք կազմի”:

Նարեկ Մակարյանը


Խոսելով իր թերությունների մասին` Նարեկը նշել է, որ բնավորությամբ տաքարյուն ու շուտ բռնկվող է.“Երբ սիրահարված եմ, շատ եմ խանդում, բայց չափը չեմ անցնում: Կարծում եմ` չի կարելի սիրելիիդ արգելել, որ իր ընկերուհիների հետ խնջույքի կամ միջոցառման գնա: Իմ շրջապատում երբեմն տեսնում եմ, որ տղաներն այդպիսի արգելքներ են դնում, խանդի տեսարաններ ու վեճեր են սարքում: Ես ընկերուհուս, իհարկե, չէի արգելում, բայց հեռվից հետեւում էի”:

BRAVO.am
Լուսանկարները` Էլեոնորա Մակարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW