Բալետի պարողներ Նարեկ Մարտիրոսյանն ու Ալբինա Ղազարյանն օրերս մեկնել են Կարելիա, որտեղ հանդես կգան “Քնած գեղեցկուհի” բալետային ներկայացման մեջ: Նշենք, որ այս երկուսին կապել է ոչ միայն պարը, այլ նաեւ միմյանց հանդեպ տածած սերը:):
Բալետի պարողներ Ալբինա Ղազարյանը եւ Նարեկ Մարտիրոսյանը
“Բեմադրությունը պատրաստ է, սպասում են ինձ եւ նշանածիս”,-դեռ Երեւանում գտնվելիս BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր Նարեկ Մարտիրոսյանը, որը Հայաստանում վերջին անգամ ելույթ է ունեցել անցած տարի ապրիլի 23-ին` հանդես գալով “Սպարտակ” բալետում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մենապարող “Գայանե”, “Դոն Կիխոտ”, “Ժիզել”, “Կարմեն”, “Ռոմեո եւ Ջուլիետ” եւ բալետային այլ ներկայացումներում հանդես եկած Նարեկ Մարտիրոսյանը 2009 թվականին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, 2011-ից Ալբինա Ղազարյանի հետ հանդես է եկել Իսրայելի բալետում:
Նարեկ Մարտիրոսյանը
““Israel Ballet”-ի հետ մեր պայամանագրի համաձայն` համագործակցությունը շարունակվելու էր այնքան ժամանակ, որքան կցանկանայինք: Արդեն դուրս եմ եկել Իսրայելի թատրոնից: Ունեմ շատ հրավերներ տարբեր երկրներից, բայց հնարավոր է` ինչ-որ ժամանակով դարձյալ վերադառնամ Իսրայել”,-ասել է նա:
Նարեկ Մարտիրոսյանը "Սպարտակ" բալետային ներկայացման ժամանակ
Նարեկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ցանկանում է կրկին հանդես գալ երեւանյան բեմում. “Օպերային թատրոնի վերանորոգման աշխատանքները դեռեւս անավարտ են, ու դերասանները փաստացի դահլիճ չունեն: Իսրայելում բալետային կյանքը շատ բուռն է, օրը 2 ներկայացում ենք խաղում, ինչը չեմ կարող ասել Հայաստանի մասին: Շատ կցանկանամ ելույթ ունենալ հայրենիքում, բայց դա միայն ինձնից կախված չէ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Աշխեն Pirate Դավթյանի եւ Նարեկ Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: