×


Նելլին՝ ամուսնու հաջողության, նոր աշխատանքի եւ երեխաների մասին

Նելլին ու Րաֆֆին նորություններ ունեն, որոնց մասին BRAVO.am-ը զրուցել է երգչուհու հետ։ Երկրորդ անգամ մայրանալուց հետո Նելլին դադար չի վերցրել, շարունակում է ակտիվորեն աշխատել՝ մտածելով նաեւ հանգստի մասին. «Մեր օրգանիզմը ստիպում է գիտակցել, որ հանգստի կարիք ունենք, բայց մեր արձակուրդը մի փոքր այլ կլինի, քանի որ Սառան դեռ մեկ տարեկան չկա: Նրա հետ հանգստի մեկնելն անհանգստանալ կլինի։ Անահիտը տատիկի հետ կմեկնի Լեհաստան. նրա հանգիստն ապահովված է։ Կարծում եմ՝ օգոստոսի տապին կկարողանանք Հայաստանի տարածքում որեւէ տեղ մեկնել»։

Րաֆֆին եւ Նելլին


Նելլին Իրինա Թովմասյանի հետ համատեղ «21 TV»-ի մանկական ծրագրերի պրոդյուսերն է.«Երկուսիս համար էլ այս ժամանակահատվածում մանկական հաղորդումներն ակտուալ են, մեր առօրյայի մի մասն են, արդեն երեք տարբեր ծրագիր ենք պատրաստում։ Մենք կադրից դուրս ենք աշխատում, թեեւ առաջարկ կար որպես հաղորդավար ներկայանալ, բայց դեռեւս մտադրություն ու ցանկություն չունեմ։ Եթերում երեւալը լրացուցիչ ժամանակ է պահանջում, առանց այդ էլ աշխատանքս այնքան շատ է, որ ազատ ժամերս փորձում եմ երեխաներիս հետ անցկացնել»։

Րաֆֆիի եւ Նելլիի ընտանիքը


Զույգի ավագ դուստրը՝ 5-ամյա Անահիտը, մայրիկի ծրագրերում չի նկարահանվում, ինչի համար Նելլին ուրախ է.«Անահիտը չի սիրում հեռուստատեսությամբ երեւալ, երգել ու պարել, անգամ մեր ընտանեկան նկարահանումներին պիտի համոզենք, որ համաձայնի նկարվել։ Բեմն այլեւս նրան դուր չի գալիս, անգամ հրաժարվեց երգի դասերից, փոխարենը հաճույքով մասնակցում է անգլերենի եւ ռուսերենի դասերին։ Մենք խրախուսում ենք նրա նախասիրությունները. երբեւէ չեմ ցանկացել երեխաներիս իմ ասպարեզում առաջ տանել»։

Ֆուտբոլիստ Րաֆֆին էլ այժմ խաղում է «Արարատ» ֆուտբոլային ակումբում.«Երկու տարվա դադարից հետո կրկին առաջարկ ստացավ միանալ թիմին։ Լինելով կիսապաշտպան՝ վերջերս «Շիրակ»-ի դեմ խաղում այնպիսի տպավորիչ գոլ է խփել, որ ֆուտբոլային ոլորտում քննարկվեց։ Ընտանիքով սպասում ենք նրա նոր հաջողություններին, հուսով ենք՝ կընդգրկվի ազգային հավաքականում։ Նա կրկին առաջարկ ունի եվրոպական թիմերից, ինչի շուրջ այժմ բանակցում են»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նելլիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW