Դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի ընտանիքը երկու տարեկան է: Ամուսնության հոբելյանի առթիվ BRAVO.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ, որը լի է հետաքրքիր մի շարք բացահայտումներով:
Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը նշել են ամուսնության 2-ամյակը
«Մեզ այդ ամենը հեշտ չի տրվել»
Ամուսնության տարեդարձը պետք է նշել: Այն իսկական տոն է, քանի որ ընտանիք կազմելը եւ այն համերաշխության մթնոլորտում պահպանելը բավական դժվար է: Մեզ եւս այդ ամենը հեշտ չի տրվել. ամեն անգամ ուրախանում էինք, երբ խնդիրներն ու վեճերը կապված էին լինում միայն կենցաղի հետ:
«Դավիթն ինձ հրաշալի երեկո նվիրեց»
Երեկ՝ մեր հարսանիքի 2-ամյակի օրը, Դավիթն ինձ ծաղկեփունջ նվիրեց եւ հրաշալի երեկո: Նախապես ոչինչ չէինք ծրագրել, Էդուարդի թույլտվությամբ մի քանի գինետներում եղանք եւ մեր տղային շատ կարոտած տուն եկանք, գրկեցինք միմյանց, եւ նա քնեց մամայի գրկում:
Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի հարսանիքին
«Համաձայնության չեկանք»
Ռոմանտիկ ընթրիքի շուրջ շատ թեմաների շուրջ ենք զրուցել՝ ձեռքբերումներ եւ անելիքներ, անգամ պատկերացրինք մեր ամուսնության 10-ամյակը եկեղեցում՝ արդեն երկու բալիկների հետ, միայն թե երկրորդ երեխայի տարիքի հարցում համաձայնության չեկանք:):
Վերջերս ֆիլմ էինք դիտում, որտեղ կինը երբեմն ամուսնուն հրավիրում է զրույցի երեկոյի, եւ այս գեղեցիկ միտքը մտավ մեր հարաբերությունների մեջ:
Նամակներ՝ թղթի վրա
Դավիթին հանդիպելուց հետո երբեմն թղթի վրա ձեռագիր նամակներ եմ գրում նրան՝ ինչպես հին ժամանակներում: Մեկը երկու տարի առաջ հարսանիքի օրն եմ տվել.«Եղիր ինձ ամուսին այժմ եւ հավիտյանս հավիտենից, Ամեն»:
Նամակների միջոցով հավերժացնում եմ այդ պահի զգացմունքներս, քանի որ ամեն ինչ փոխվում է մեր կյանքում եւ ամեն անգամ նոր սիրով ես սիրում:
Նոնա Թելոյանի նամակը Դավիթ Հակոբյանին
«Վիճում եմ ամենախաղաղ տոնայնությամբ»
Եթե ասեմ, որ մեր համատեղ կյանքի ընթացքում խանդի տեսարաններ չեն եղել, գուցե շատերը չհավատան: Երկուսս էլ սարսափելի խանդոտ ենք, բայց երբեք առանց իրական պատճառի չենք խանդել: Ամեն դեպքում, կանայք այս հարցին ավելի զգույշ պետք է մոտենան: Էդուարդի ծննդից հետո մեր վեճերի եւ հաշտության սահմանը մեկ ժամը չի գերազանցում: Կարծում եմ՝ վեճերը այլ հարթակում պետք է լինեն՝ երեխայից շատ հեռու:
Դավիթն իր էությամբ բռնկվող է կրակի նման, իսկ ես վիճում եմ ամենախաղաղ տոնայնությամբ, ինչը միշտ մարդկանց ավելի շատ է հունից հանում, արդյունքում բարիշելու առաջին քայլը մնում է ամուսնուս ուսերին:):
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից եւ Հակոբ Քալաշյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: