×


Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը

Նոնա Թելոյան. «Միմյանց կնվիրենք այն, ինչը պակասում է մեր հարաբերություններում»

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի ընտանիքը 3 տարեկան է: Դերասան-ամուսինները առիթը նշել են երկուսով` Երեւանի ժամանցի վայրերից մեկում:

«Այն հազվադեպ դեպքերից էր, երբ մենք երկուսով էինք` առանց երեխայի: Նախապես պլանավորում էինք, բայց այդ օրը պատահական ստացվեց մեր ժամանցը»,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին եւ խոստովանել, որ ամուսնուն հաջողվել է իրեն զարմացնել. «Նա ինձ Երեւանի ամենահետաքրիր վայրն էր տարել: Ճիշտ է` միշտ դժվար եմ գոհանում, բայց այս անգամ հավանեցի: Այդ երեկոն մեզ համար շատ կարեւոր զրույցի երեկո ստացվեց, պատահաբար էլ հանդիպեցինք մեր ընկերոջը, ով լուսանկարեց մեզ»:

Նոնա Թելոյանը


Զույգի համար 3 տարվա ամենամեծ ձեռքբերումը որդին է` Էդուարդը: «Ինչպես եւ բոլոր այն դժվարությունները, որ հաղթահարել ենք այս տարիների ընթացքում, կենցաղային բազում խնդիրներն ու ադապտացիոն շրջանը անցանք»,- նշել է Նոնան:

Նրա խոսքով` այս տարի որոշել են միմյանց նվեր մատուցելու կարգը փոխել. «Ես նրանից խնդրել եմ ոչ նյութական նվեր, երկուսս էլ պարտավորվել ենք այս տարի միմյանց նվիրել այն, ինչը պակասում է մեր հարաբերություններում»:

Դավիթ Հակոբյանը


Անդրադառնալով ամառային հանգստին` դերասանուհին ասել է. «Ամռանը Հայաստանում կհանգստանանք, իսկ սեպտեմբերին, երբ Դավիթի աշխատանքը թույլ կտա, բալիկի հետ կմեկնենք երկրից դուրս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport