×


Նունե Եսայան.“Աղջկաս ծնունդը յուրահատուկ է դարձրել այս տարեդարձս”

Նունե Եսայանն այսօր դարձել է 45 տարեկան: Հուլիսի 7-ին երկրորդ անգամ մայրացած երգչուհին ծննդյան տարեդարձը նշում է տանը` հարազատների հետ: Քիչ առաջ BRAVO.am-ը հոբելյարին զանգահարել է այն պահին, երբ նա պատրաստվում էր փչել տորթի մոմերը:):

Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը


“Տղաս` Հենրին, արդեն մի քանի անգամ շնորհավորել է, այս պահին էլ կողքիս է, պատրաստվում ենք միասին փչել մոմերը: Միգուցե տխուր հնչի, բայց իմ կարեւոր երազանքներն իրականացել են, հիմա այդ ամենը գնահատում եմ եւ փորձում պահպանել”,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին:

Նունե Եսայանն` ամուսնու եւ որդու հետ


Նրա խոսքով` օգոստոսի 5-ն իր սիրելի օրերից մեկն է, իսկ այս տարի դստեր` Էլիզաբեթի լույս աշխարհ գալն ավելի յուրահատուկ է դարձրել իր տոնը.“Հիմա ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ եմ անցկացնում, աղջկաս խնամքով եմ զբաղվում: Նա ավելի շատ Ավոյին ու Հենրիին է նման”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նունե Եսայանին` մաղթելով ընտանեկան հարատեւ երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նունե Եսայանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW