×


Շառլ Ազնավուրի մասին կենսագրական բացառիկ ֆիլմ կներկայացվի

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ կցուցադրվի ֆրանսիական «France 2» հեռուստատեսությամբ: Այս մասին «Le Figaro TV Mag» պարբերականի հետ զրույցում հայտնել է ֆրանսուհի լրագրող եւ վավերագրող Մարի Դրյուկերը, որն էլ իրականացնում է ֆիլմի ստեղծման աշխատանքները:

Շառլ Ազնավուրը


 «Իրոք բացառիկ պրեմիերա է լինելու, քանի որ Ազնավուրը համաձայնել է բացվել հանրության առաջ`  ինչպես երբեք։ Առաջին անգամ,  90 տարեկանին մոտ, նա, ով երբեք չի համաձայնել իր մասին լիամետրաժ դիմանկար ներկայացնել, մեզ հյուրընկալում է իր տանը: Ֆիլմում կլինեն բազում նյութեր երգչի արխիվից, հատկապես` անձնական եւ երբեք չհրատարակված»,-ասել է «France 2»-ի հաղորդավարուհին` հավելելով, որ մի քանի մասից բաղկացած ֆիլմի մոնտաժի համար կպահանջվի մոտ երեք ամիս:

Մարի Դրյուկերը


Մարի Դրյուկերի խոսքով` իրականանում է իր երազանքներից մեկը.«Պրոդյուսեր Անտուան Հենրիքեն զանգահարեց եւ ասաց, որ տեսել է Միացյալ Նահանգներին նվիրված իմ ֆիլմն ու առաջարկում է գրել եւ իրականացնել իր նոր նախագիծը` Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ: Ասացի, թե վարպետը երբեք չի համաձայնի, իսկ նա նշեց, որ արդեն իսկ դրական պատասխան է ստացել մաեստրոյից։ Բնականաբար, ես միանգամից ասացի` այո»:

Շառլ Ազնավուրը


Նշենք, որ Մարի Դրյուկերը 38 տարեկան է,  մեծ փորձ ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում։ Նրա հայրն ու հորեղբայրը ֆրանսիական հեռուստատեսության ճանաչված դեմքերից են։

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW