“People’’ ամսագիրը ներկայացրել է 2012 թվականի ամենագեղեցիկ հայտնիներին: Հեղինակավոր ցուցակն այս անգամ գլխավորել է վերջերս մայր դարձած, 16 “Grammy’’ արձանիկի սեփականատեր, տաղանդավոր երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն:
Լիլի Քոլինզը
“Այժմ ինձ ավելի գեղեցիկ եմ զգում, քան երբեւէ, չէ՞ որ նոր կյանք եմ նվիրել եւ արդեն ժառանգորդուհի ունեմ: “Սեր’’ բառը լիովին նոր իմաստ է ստացել ինձ համար’’,- ասել է Բեյոնսեն:
Բացի երգչուհուց, այս ցուցակում են նաեւ հայտնի դերասանուհիներ Սոֆյա Վերգարան, Շարլիզ Թերոնը եւ Լիլի Քոլինզը: Աղջիկներին են հետեւում Մեդելին Սթոուն եւ Քրիստինա Հենդրիքսը: Ի դեպ, վերջինս խոսել է իր թմբլիկ կազմվածքի մասին. “Մայրս ինձ շատ ճիշտ է դաստիարակել: Նա միշտ հպարտացել է իր կլորիկ բարեմասնություններով, եւ ես երբեւէ չեմ լսել, որ ասի` գեր է’’:
Քեթրին Միդլթոնը
Գեղեցկուհիների շարքում են Միշել Վիլյամսը, Փոլա Փեթոնը, Միրանդա Լամբերտը եւ դքսուհի Քեթրին Միդլթոնը: Մեկնաբանությունների հատվածում գրեք Ձեր կարծիքով ամենագեղեցիկ հայտնիի անունը:): Առաջարկում ենք մասնակցել նաեւ ստորեւ ներկայացված հարցմանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: