×


Ո՞վ է դարձել “Facebook”-ի առաջին տիկինը :)

Նախորդ շաբաթը, հավանաբար, ամենաերջանիկներից էր Մարկ Ցուկերբերգի կյանքում: Երկուշաբթի՝ մայիսի 14-ին, նա նշել է իր ծննդյան 28-րդ տարեդարձը, ուրբաթ օրը, վաճառելով “Facebook”-ի բաժնետոմսերից, դարձել է միլիարդ դոլարով եւ մի քանի միլիոնով ավելի հարուստ: Եվ վերջապես, շաբաթ օրը` մայիսի 19-ին, ինչպես իր հիմնադրած սոցիալական ցանցի սեփական էջում, այնպես էլ իրական կյանքում փոխել է “ստատուսը”՝ հայտնվելով ամուսնացած տղամարդու կարգավիճակում:):

Պրիսցիլա Չանը եւ Մարկ Ցուկերբերգն ամուսնացել են


Ֆեյսբուքցիներն աշխարհի ամենահարուստ երիտասարդներից մեկի ընտրյալին “Ֆեյսբուք”-ի առաջին տիկին են անվանում: Իսկ այս պաշտոնը ստանձնել է Մարկ Ցուկերբերգի երկար տարիների ընկերուհին՝ Պրիսցիլա Չանը: 

Սիրահարների պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում, որին մասնակցել են “Facebook”-ի գրեթե բոլոր թոփ-մենեջերները: Ի դեպ, հյուրերը նախապես չեն իմացել, որ հարսանիքի են հրավիրված: Ենթադրվել է՝ երեկույթը Պրիսցիլայի՝ համալսարանն ավարտելու առիթով է: Ի դեպ, աղջիկն արդեն դիպլոմավորված բժիշկ է:

Մարկ Ցուկերբերգն ինչպես "Facebook"-ի իր էջում, այնպես էլ իրական կյանքում փոխել է "ստատուսը"՝ ամուսնացել է:)


Նշենք, որ Մարկն ու Պրիսցիլան միասին են ավելի քան տասը տարի: Իսկ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հունիսին:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին:):

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW