×


“Ով, սիրուն, սիրուն”-ը` Հենրիխ Մխիթարյանի եւ Գայտանայի կատարմամբ :)

BRAVO.am-ը պատմել էր, որ ուկրաինացի փոփ-աստղ Գայտանան հայտարարել է, թե հայերեն լեզվով կերգի “Շախտյոր”-ի օրհներգը, եթե Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում 25 գոլ հեղինակի:

Հենրիխ Մխիթարյանը եւ Գայտանան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյոր” ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն հայտնի է,  սահմանել է ռմբարկուական  ռեկորդ, իսկ Գայտանան կատարել է իր խոստումը:):

Գայտանան


Երգչուհին տոնախմբության ժամանակ նշել է, թե “Շախտյոր` չեմպիոն” հիթի հայերեն թարգմանությունն իրեն այդպես էլ ոչ ոք չի տրամադրել, բայց փոխարենը մեկ այլ շատ լավ երգ կներկայացնի` “Ով, սիրուն, սիրուն”-ը: 

“Շախտյորի” հայ կիսապաշտպանի եւ Գայտանայի հայերեն զուգերգի տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորեւ:): 

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW