×


Ում է մարմնավորում Սոնա Շահգելդյանը «Դոմինո»-ում

Սոնա Շահգելդյանն այսուհետեւ հանդես կգա «Դոմինո» սիթքոմում: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ մեկ ամիս առաջ առաջարկ պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանից է ստացել որպես դերասանուհի ներկայանալու առաջարկն ու սիրով համաձայնել է:


Սոնա Շահգելդյանը նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում

Հումորային նախագծում Սոնան փաբի սեփականատեր է.«Անունս էլ Սոնա է, քանի որ ինձ եմ մարմնավորում, չնայած` դիտելիս պարզ կդառնա ամեն բան: Իրականում շատ փխրուն եմ, սիրում եմ լավություն անել. շատ ուժեղ եմ իմ էությամբ,  բայց նաեւ սրտից թույլ եմ»:

Երգչուհին շեշտել է, թե ամեն առաջարկ չի ընդունում.«Նրանք, երեւի տեսնելով, որ տաղանդ ունեմ, առաջարկեցին հենց ինձ: Ուրախ մթնոլորտում ենք աշխատում: Սիրով եմ մասնակցում նկարահանումներին, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ: Դժվարություններ չկան. կարողանում եմ շուտ սովորել սցենարը»:


Սոնա Շահգելդյանը

Սոնան նշել է, որ նոր աշխատանքը չի խանգարում փոքրիկին խնամելու հարցում. «Ճիշտ է` դժվար է, բայց կարողանում եմ համատեղել, հաճելի է մամա լինել: Ես շատ լավ մայր եմ, ինձ շատ է օգնում նաեւ մայրիկս, ում շատ շնորհակալ եմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոնայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW