×


Ո՞ւր է կորել հղի Լիմայի փորը ու ի՞նչ է հագնելու Քենդիսն ամռանը

Արդեն ապրիլ ամիսն է, ինչը նշանակում է, որ ամառային լողափնյա սեզոնը սարերի հետեւում չէ:): Իսկ լողափում հանգստի ամենակարեւոր նախապայմանը լողազգեստով լինելն է:  

Քենդիս Սվեյնփոլը


Նորաձեւ, հարմարավետ, սեքսուալ լողազգեստների ընտրության հարցում անփոխարինելի է “հրեշտակների” օգնությունը:): “Victoria’s Secret’’-ի գեղեցկուհի մոդելներ Ադրիանա Լիման եւ Քենդիս Սվեյնփոլը բրենդի լողազգեստների նոր հավաքածուն ներկայացնող ֆոտոշարքում են նկարահանվել:

Ադրիանայի՝  երկրորդ անգամ մայրանալու  լուրն  ուրախացրեց աղջկա երկրպագուներին: Ինչպես երեւում է նոր ֆոտոշարքից, այն արվել է նախքան գեղեցկուհու կարգավիճակի փոփոխությունը, այնպես որ Լիմայի կազմվածքն անթերի է:):

Ադրիանա Լիման


Լողափին լուսանկարված մոդելները ցուցադրում են վառ գույների, սեքսուալ եւ երբեմն նաեւ զվարճալի լողազգեստների նոր հավաքածուն: Այժմ արդեն պարզ է, թե ինչ է լինելու նորաձեւ այս ամռանը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Victoria’s Secret

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW