Մեկ ամիս է՝ Դավիթ Միրոյանն ու Սոնա Աբրահամյանը վայելում են կյանքը մեկ հարկի ներքո: Սեպտեմբերի 16-ին Սաղմոսավանքում պսակադրված զույգն առաջինը BRAVO.am-ին է վստահել հարսանիքի մանրամասները, նաեւ տրամադրել տոնական խնջույքի լուսանկարները:
Դավիթն ու Սոնան չեն պահպանել հայկական հարսանիքների ավանդական երթուղին, երեկույթն էլ իրականացրել են ոչ թե ռեստորանային համալիրում, այլ՝ գեղեցիկ այգում:
Դավիթ Միրոյանի եւ Սոնա Աբրահամյանի հարսանիքին
«Այս տարվա աշունը մեզ թույլ տվեց իրականացնել մեր երազանքն ու հարսանեկան խնջույքը բացօթյա կազմակերպել: Բոլոր հյուրերը ուրախ ու գոհ էին: Կարողացանք անմոռանալի օր ունենալ: Երաժշտական մասով Դավիթն էր զբաղվել. երաժիշտները մեր մտերիմ ընկերներն էին, եւ գրեթե բոլոր ոճերի երգեր հնչել են՝ ուրախ մթնոլորտ ապահովելու համար»,- պատմել է հաղորդավարուհին:
Դավիթ Միրոյանի եւ Սոնա Աբրահամյանի հարսանիքին
Նախահարսանեկան պատրաստությունների հարցում զույգն իրար շատ է օգնել. «Տարոսիկների, բաժակների ու այլ աքսեսուարների ընտրությունը երկուսինս է: Ամեն բան փայտի թեմատիկայով էր: Որպես տարոսիկ էլ փոքրիկ բույսեր էինք ընտրել, որոնք նվիրեցինք ներկաներին. դրանք ժամանակի ընթացքում կաճեն, կմեծանան ու ամեն պահ մեր հարսանիքը կհիշեցնեն»:
Դավիթ Միրոյանն ու Սոնա Աբրահամյանը
Սոնան հարսի զգեստի ընտրության հարցում էլ է ինքնատիպ եղել.«Չէի ցանկանում ավանդական սպիտակ զգեստ հագնել: Արամ Նիկոլյանի հետ կարճ ժամանակում կարողացանք ստեղծել այն զգեստը, որն իսկապես իմ սրտով էր»:
Ամուսիններն աշխատանքային գերզբաղվածության պատճառով հարսանեկան ճամփորդության չեն մեկնել.«Նոր եթերաշրջանի մեկնարկը նոր է տրվել, երկուսս էլ շատ զբաղված ենք: Հարսանիքից հետո մի քանի օր Հայաստանի տարածքում ենք հանգստացել ու վերադարձել աշխատանքի»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Աբրահամյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: