BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Մհերը երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում ավտովթարի է ենթարկվել: Մեզ հետ զրույցում պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը նշել է, որ երգիչը չի տուժել:
Մհերը՝ կնոջ հետ
«Այո, փոքրիկ վթար է եղել: Մհերն իր վարած ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի: Նրան ոչինչ չի պատահել, միայն մեքենայի աջ կողմն է վնասվել»,-մեզ հետ զրույցում ասել է Գեորգին:
Նրա խոսքով՝ պատահարը երգչին չի վախեցրել.«Այդ առումով նա շատ ուժեղ է: Շարունակում է երգել եւ ստեղծագործել»:
Մհերը՝ կնոջ հետ
Պրոդյուսերից հետաքրքրվել ենք նաեւ՝ երբ են նորապսակները պատրաստվում ամուսնական ճամփորդության մեկնել.«Աշխատանքային գրաֆիկի պատճառով անընդհատ հետաձգվում է, սակայն այս ամիս Մհերն ու Արմինեն կուղեւորվեն Իսրայել»,-նշել է նա եւ հավելել, որ ամուսնությունից հետո երգչի աշխատանքային տեմպը չի փոխվել, պարզապես այժմ ազատ ողջ ժամանակը կնոջն ու ընտանիքին է նվիրում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի


×
14,437






