Սելենա Գոմեսը երկրպագուների ուշադրությանն է ներկայացրել ինտրիգային մի լուսանկար, որտեղ պարզ երեւում է “J’’ տառով ադամանդե մատանի կրող երգչուհու ձեռքն ու … տղամարդու ձեռք: Դե քանի որ երգչուհին մեկ տարուց ավելի է` հանդիպում է երգիչ Ջասթին Բիբերի հետ, իսկ երգչի անունը հենց “J’’ տառով է սկսվում, բնականաբար բոլորը հանգել են այն եզրակացության, որ դա հենց Ջասթինի ձեռքն է: Երգչուհին իր` “Թվիթերի” էջում գրել է նաեւ հետեւյալը. “Վերջապես տանն եմ:)”: Հիմա մնում է հասկանալ, արդյո՞ք սա պարզապես Սուրբ Վալենտինի տոնի առթիվ արված նվեր է, թե նշանադրություն:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը
Բազմաթիվ բամբասանքներ ու լուրեր են պտտվում այս զույգի շուրջ: Շատերը չեն հավատում, որ երիտասարդ երգիչների հարաբերություններն երկար կտեւեն: Այնուամենայնիվ, այսօր Սելենան ձախ ձեռքի մատնեմատին հպարտորեն կրում է Ջասթինի նվերը:
Սելենա Գոմեսի ադամանդե մատանին
Բիբերի երկրպագուները վերոնշյալ նկարը տեղադրել են երգչի էջում եւ կես կատակ, կես լուրջ հավելել, որ “վաղուց ժամանակն էր Սելենային “J’’ տառով մատանի նվիրել, քանի որ երգչուհու նախկին` “P’’ տառով մատանին, որը նա կրկին նույն մատին էր կրում, կորցրել է արդիականությունը”: Իսկ “P” տառով մատանու խորհուրդը հետեւյալն էր. մինչեւ Բիբերի հետ հանդիպելը Սելենան մատանի էր կրում, որը խորհրդանշում էր իր մաքրությունն ու կուսությունը:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը
Սելենան եւ Ջասթինը սիրում են հանրությանը ցուցադրել իրենց զարդերը, մեքենաները, ունեցվածքը, այնպես որ երկրպագուները հավատացած են, որ զույգը թաքուն չի ամուսնանա:):
Քվեարկության արդյունքները
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին BRAVO.am-ը նյութ էր տեղադրել, որտեղ նշվում էր Սելենա Գոմեսի հավանական հղիության մասին: Ընթերցողները մասնակցել են նաեւ “Սելենան եւ Ջասթինը համապատասխա՞ն զույգ են” հարցմանը: Փետրվարի 16-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 1613 հոգի, որոնցից 1117-ը դրական պատասխան է տվել, իսկ 496-ը` բացասական:):
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.omg.yahoo.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: