Ջոնի Դեփը սպասում է իր մասնակցությամբ նոր` “Գերազանցություն” ֆիլմի պրեմիերային, իսկ մինչ այդ շարունակում է հարցազրույցներ տալ եւ նկարահանվել տարբեր ֆոտոշարքերում: Այս անգամ ամերիկյան հանրահայտ դերասանի լուսանկարը զարդարում է “Interview” ամսագրի ապրիլյան համարի շապիկը:
Ջոնի Դեփը
Սեւ-սպիտակ ֆոտոշարքի հեղինակը Բրյուս Ուեբերն է: 50-ամյա դերասանի ձեռքին փափուկ խաղալիք արջուկ է, հաջողված է նաեւ հրեշտակների շրջապատում կիթառ նվագելու կադրը, մեկ այլ լուսանկարում նրան ընկերակցում է փոքրիկ շնիկը:):
Ջոնի Դեփը
Իր դերասանական խաղի մասին Ջոնին այսպես է արտահայտվել.“Կարծում եմ` անհրաժեշտ է զարմացնել հանդիսատեսին նոր ինչ-որ բանով: Ինձ դուր է գալիս, որ անգամ մինչեւ տեսախցիկի առջեւ հայտնվելս, նկարահանող անձնակազմը վախի մեջ է լինում”:
Ջոնի Դեփը
Էմբեր Հերդի փեսացուն խոստովանել է, որ ազատ ժամանակն անցկացնում է կիթառ նվագելով.“Այդպես հանգստանում եմ: Վերջին շրջանում շատ եմ նվագում: Երաժշտությունն իսկապես փրկում է` օգնելով ապրել եւ կենտրոնանալ առաջին սիրո վրա: Դա ազատություն է”:
Ջոնի Դեփը նշել է, որ չի սիրում ռեալիթի-շոուները.“Մարդիկ հայտնի են դառնում անհասկանալի է, թե ինչի համար: Այդպիսի շոուները անհավանական հաջողություն են գրանցում: Դա նույնն է, թե նայես կրակին. դժվար է հայացքը թեքել”:
BRAVO.am
Աղբյուրը` Interview
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: