Մի քանի ամիս է՝ բոլորը քննարկում են դերասանական հայտնի զույգի` Ջոնի Դեփի ու Վանեսա Պարադիի ամուսնալուծության մասին լուրերը: Ինչպես հայտնի է դարձել, զույգն իսկապես բաժանվում է:
Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին
“Խնդրում ենք, որ հարգեք նրանց` անձնական կյանք ունենալու իրավունքը: Եվ ամենակարեւորը, հարգեք զույգի երեխաների իրավունքները’’,- Ջոնիի եւ Վանեսայի անունից այս խոսքերով է հանրությանը դիմել դերասանի պաշտոնական ներկայացուցիչը, որը եւ հաստատել է ամուսնալուծության մասին լուրը: Նրա խոսքերով՝ դերասաններն ընկերներ կմնան:
Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին
Նշենք, որ Դեփն ու Պարադին երբեւէ չեն մեկնաբանել իրենց անձնական կյանքում տիրող իրավիճակը. Ջոնին լռել է, իսկ Վանեսան պնդել, որ ամեն ինչ լավ է: Հիշեցնենք, Ջոնին ու Վանեսան միասին են ապրել 14 տարի եւ ունեն երկու երեխա` 9-ամյա Ջեքն ու 13-ամյա Լիլի Ռոուզը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: