×


Ռաֆայել Երանոսյանի 35-ամյակի հյուրերն ու Հայկ Մարությանի կատակը

Ռաֆայել Երանոսյանը երեկ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում: Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղուց չէր նշել տարեդարձը.«Նախորդ տարիներին եղել է, որ ծննդյանս օրը ընկերներով Սեւան ենք գնացել կամ հավաքվել ենք որեւէ մեկի տանը, բայց մայրիկիցս հետո ուրախ առիթ չէի արել»:

Ռաֆայել Երանոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Ռաֆոն տարեդարձը նշել է շուրջ 80 հյուրի հետ, որոնց թվում են եղել Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Անդրանիկ Հարությունյանը, Նոննա Գրիգորյանը, Հայկ Մարությանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ հայտնիներ.«Հրավիրված են եղել նրանք, որոնց հետ ամեն օր շփվում եմ: Եթե բոլոր ընկերներիս ու ծանոթներիս հրավիրեի, մոտ 500 հոգի կլինեինք, իսկ ես այդքան գումար չունեմ:)»,-ասել է հոբելյարը:

Անի Լուպեն եւ Հայկ Մարությանը


Դերասանը պատմել է, որ հրաշալի ժամանակ է անցկացրել իր «խենթ» ընկերների հետ.«Մինչեւ գիշերվա ժամը երեքը պարել ու ուրախացել ենք: Ես միշտ եմ լավ տրամադրություն ունենում, երեկ էլ բացառություն չէր: Ուրախ էի, որ լավ մարդկանցով եմ շրջապատված: Շատ լավ մաղթանքներ եմ լսել, իսկ Հայկ Մարությանն ասել է, որ այս հավաքույթով հարսանիքիս փորձն են անում, մինչեւ ամուսնանամ»:

Հոբելյարի ցանկությամբ` տորթի վրա պատկերված է եղել Մայքլ Ջեքսոնի բաճկոնն ու ձեռնոցը.«Մոմերը փչելիս կարեւոր երազանք եմ մտապահել, բայց  չեմ բարձրաձայնի, որ անպայման կատարվի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Ֆեյսբուք»-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին