Նախորդ ձմեռ “Nike” ընկերությունը թողարկեց մարզակոշիկներ, որոնց դիզայնի հեղինակը Քանյե Ուեսթն է, եւ դրանք մեծ վաճառք ունեցան: Իր աշխատանքի դիմաց վարձատրությունը, սակայն, ռեփերին չգոհացրեց եւ նա ընդունեց հանրահայտ մեկ այլ ապրանքանիշի` “Adidas”-ի համագործակցության առաջարկը:
Քիմ Քարդաշյանը, Աննա Վինտուրը եւ Քանյե Ուեսթը
Եվ ահա երեկ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Քանյե Ուեսթի եւ “Adidas Originals”-ի համատեղ առաջին հավաքածուի` “YEEZY SEASON 1”-ի ցուցադրությունը:
Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, փոքրիկ Նորթը եւ Աննա Վինտուրը
Լավագույն հիփ-հոփ դիզայները դառնալու հավակնություններ ունեցող ռեփերի աշխատանքը գնահատելու եւ շնորհավորելու էին եկել Ջեյ Զին եւ Բեյոնսեն, Ռիհաննան, Ջասթին Բիբերը, Աննա Վինտուրը, Ալեքսանդր Վոնգը եւ այլք:
Քայլի Ջեները
Քանյեի կողքին են եղել նաեւ կինը` Քիմ Քարդաշյանը, եւ դուստրը` Նորթ Ուեսթը: Իհարկե, միջոցառումը բաց չեն թողել նաեւ Քրիս Ջեներն ու դուստրերը` Քենդալը, Քլոեն եւ Քայլին: Ի դեպ, վերջինս ցուցադրության ժամանակ հանդես է եկել նաեւ որպես մոդել:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: