×


Ռիհաննան կրկին մերկացել է

Վերջին շրջանում հանդիսատեսն ու երկրպագուները Ռիհաննային ավելի հաճախ տեսնում են կիսամերկ, մերկ, քան` հագուստով, բայց միեւնույն է, երգչուհու գեղեցիկ բարեմասնությունները դեռեւս հանրային հետաքրքրություն են ներկայացնում :): Այս անգամ Ռիռին զարդարում է  “GQ” ամսագրի շապիկը:

Ռիհաննան


Նոր ֆոտոշարքում կրկին սեքսուալ ու վայրի Ռիհաննան է, որը ցուցադրում է նաեւ իր նոր` հրեշտակի թեւեր հիշեցնող դաջվածքը: Իսկ կերպարն ամբողջացնում է կաշվե բաճկոնը: Երգչուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրին` խոսելով նաեւ տղամարդկանց մասին: 

Ռիհաննան


“Սիրում եմ ինձ կանացի զգալ: Ստիպված եմ կյանքումս շատ բան վերահսկել, այնպես որ, երբ սիրավեպ եմ ունենում, մի քայլ հետ եմ կանգնում` թույլ տալով տղամարդուն առաջնորդել: Ես կարող եմ դոմինանտ լինել բոլոր հարցերում, բայց նախընտրում եմ այդպես չվարվել”,- ասել է 24-ամյա գեղեցկուհին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` GQ

Կարդալ ավելին

Quality Sign BW