Ռիհաննան եւ Քրիս Բրաունը չեն դադարում զարմացնել: 2009-ին դատարանն արգելեց երգչին մոտելան բարբադոսուհուն այն բանից հետո, երբ նա դաժանորեն ծեծեց վերջինիս: Մեծ աղմուկ բարձրացրած սկանդալից հետո բոլորը կարծում էին, որ այս երկուսն այլեւս երբեք միասին չեն լինի, բայց տարիներ անց նրանք վերսկսեցին իրենց սիրավեպը:
Ռիհաննան
“Elle UK”-ի ապրիլի համարի շապիկին Ռիհաննան է: Նա ոչ միայն նկարահանվել է ամսագրի համար, այլեւ բավական անկեղծ հարցազրույց է տվել` նշելով, որ պլանավորում է մայրանալ առաջիկա հինգ տարվա ընթացքում եւ երեխա պարգեւել Քրիս Բրաունին:
Ռիհաննան
“Հիմա մենք ընկերներ ենք, հասուն ենք եւ կարող ենք ամեն ինչ ճիշտ անել: Մեր կյանքում նոր սկիզբ է, ինչի համար շատ ուրախ ենք: Չեմ կարող հստակ ասել, թե երբ երեխա կունենամ, բայց ցանկանում եմ հանգստանալ այդ ժամանակահատվածում: Չեմ պատրաստվում ամբողջ կյանքս համերգային շրջագայությունների գնալ, չնայած` դա ինձ դուր է գալիս: Ուզում եմ լինել երջանիկ եւ առողջ”,-ասել է Ռիռին:
Ռիհաննան եւ Քրիս Բրաունը
Ի դեպ, երգչուհին խոսել է նաեւ իր եւ մայրիկի հարաբերություններից. “Այս աշխարհում ոչ ոքից չեմ վախենում, բացի մայրիկիցս: Նրանից շատ եմ վախենում: Նա ինձ զանգահարել է օրեր առաջ եւ նախատել անկեղծ մի քանի լուսանկարի համար, որոնք տեղադրել եմ Instagram-ում”:
Ռիհաննայի` վերջերս թողարկված տեսահոլովակը, որը նկարահանվել է սիրելիին նվիրված “Stay” երգի հիման վրա, առաջարկում ենք դիտել այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: