×


Ռիհաննան դատի է տվել հորը

Ռիհաննան դիմել է դատարանի օգնությանը, որպեսզի պաշտպանի իր բիզնեսը սեփական հորից: 30-ամյա երգչուհին, ով հաջողությամբ զարգացնում է «Fenty Beauty» ապրանքանիշը, խնդրում է դատարանին արգելել հորը՝ Ռոնալդ Ֆենտիին, օգտագործել ապրանքանիշի անունը առեւտրային նպատակով, նաեւ պահանջել փոխհատուցել վնասը:

Ինչպես նշվում է արտասահմանյան մամուլում, Ռոնալդ Ֆենտին հիմնել է «Fenty Entertainment» ընկերությունը՝ տաղանդների որոնման նպատակով: Նա ներկայանում է որպես Ռիհաննայի ներկայացուցիչ, որպեսզի միլիոնավոր դոլարներ վաստակի: Նաեւ փորձել է հյուրանոցային ցանցերի սեփականատերերի հետ պայմանավորվել, որպեսզի վերջիններս գնեն «Fenty» ապրանքային նշանի օգտագործման իրավունքը:

Ռիհաննայի ծնողները


Երգչուհու պնդմամբ՝ հայրն արհամարհել է իր բազմաթիվ նամակներն ու պահանջները՝ դադարեցնել օգտագործել «Fenty» ապրանքային նշանի անունը: Նա շարունակում է գումար վաստակել «Fenty Entertainment»-ի շնորհիվ:

BRAVO.am
Աղբյուրը՝ spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport