×


Ռիփփի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունն անձնականի մասին

Ռիփփին տոներին ընդառաջ նոր լուսանկարահանման է մասնակցել: Ֆոտոշարքը, ինչպես նաեւ նկարահանման հրապարակում ակապելա կատարման տեսանյութը նա տրամադրել է BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ նաեւ զրուցել ենք երգչուհու հետ:

«Լուսանկարների հեղինակը Վահե Ստեպն է, թեման՝ Սուրբ Ծննդյան հրեշտակը: Կերպարի հեղինակը ես եմ, ինձ օգնել է Հելեն Տիտանյանը: Նկարահանման ժամանակ մեզ հետ էր նաեւ Ռուբեն Գրիգովը, ով շատ է սիրում Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You» երգը: Ես ընթացքում անընդհատ երգում էի, ու որոշեցինք նկարել այս փոքրիկ հատվածը՝ որպես շնորհավորանք»,-պատմել է նա:



Պարզվում է՝ Ամանորը երգչուհու ամենասիրելի տոներից է.«Այդ օրերին ինձ հեքիաթում եմ զգում: Հավատում եմ հրաշքներին: Այս տարին ինձ համար հաջող էր: Գալիք տարում բոլորին մաղթում եմ խաղաղություն ու սեր, շատ սեր, բարություն: Ինչքան շատ սեր ու բարություն լինի, այնքան աշխարհը դեպի լավը կփոխվի»:

Խոսելով աշխատանքից՝ նա նշեց, որ ազատ ժամանակ գրեթե չունի.«Գործնական շատ բուռն փուլ է սկսվել: Նոր առաջարկներ ունեմ: Մինչեւ հունվարի կեսը զբաղվածությունս շատ կլինի: Հունվարի վերջին էլ կնկարահանվի իմ նոր տեսահոլովակը: Երգը փոփ ժանրի է, հեղինակն էլ ես եմ»:


Անդրադառնալով անձնական կյանքին՝ Ռիփփին անկեղծացավ.«Ամեն ինչ հրաշալի է: Ինձ շատ սիրված եմ զգում: Ասեմ նաեւ , որ ունեմ շատ հարազատներ, ովքեր ամենադժվար պահերին կողքիս են եղել: Շնորհակալ եմ իրենց: Ես ինձ հաջողակ մարդ եմ համարում, որովհետեւ շատ հարազատ մարդիկ ունեմ՝ տարիներով փորձված»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW