×


«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի նկարահանումներին

Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանը եւ Արծրուն Չոբանյանը` Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում

Մհեր Մկրտչյանն իր թիմի հետ այս օրերին զբաղված է «Լյուդվիգ անունով ոզնին» աշխատանքային վերնագրով գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումներով: Աշխատանքային ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի նկարահանումներին


Մելոդրամայի եւ աբսուրդի տարրերով ռոմանտիկ կատակերգության սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, գլխավոր դերակատարներն են՝ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Մարինա Մնացականյանը:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսորն իր նոր ֆիլմի մասին մեզ հետ զրույցում հետեւյալն է ասել.«Հուսով եմ` կստացվի շատ ուրախ, տեղ-տեղ հուզիչ եւ ինչ-որ իմաստ ունեցող ֆիլմ: Հուսով եմ, որ հեռուստադիտողը կսիրի, կդիտի այն, եւ միգուցե ոչ մեկ անգամ: Իսկ թե ինչ կստացվի, արդյունքն է միշտ ցույց տալիս, որովհետեւ մինչեւ ֆիլմի ստեղծումը բոլոր տեսակի հայտարարությունները կարող են եւ չհամընկնել. այն, ինչ կստացվի, դա էլ կլինի արդյունքը»։

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի նկարահանումներին


Մհեր Մկրտչյանը նշել է, որ իր անձնակազմի հետ ձգտում են հնարավորինս լավագույնին.«Վերջիվերջո ֆիլմը կամ հուզում է հանդիսատեսին, տեղ է հասնում, կամ` ոչ, այլ տարբերակ չկա:)»։

Տեքստը` Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW