×


Սամվել Թոփալյան.«Կինս հետաքրքիր ու հաճելի անակնկալ մատուցեց»

Ֆիլմերից, ներկայացումներից ու հեռուստանախագծերից հայտնի դերասան Սամվել Թոփալյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս չի զգում:): Ուղիղ կեսգիշերին նրան առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները, որոնց հաջորդել են առցանց հաղորդագրություններն ու հեռախոսազանգերը:

Սամվել Թոփալյանը` որդու հետ


«Կինս հետաքրքիր ու հաճելի անակնկալ էր պատրաստել ինձ համար, որի մասին չեմ ցանկանա պատմել: Առհասարակ նյութական նվերների մասին չեմ սիրում խոսել»,- ասել է Սամվելը եւ հավելել, որ երեկոն կանցկացնի հարազատների հետ. «Առանձնահատուկ ոչ մի բան չեմ պլանավորել. կհավաքվենք ու լավ ժամանակ կանցկացնենք»: Տոնական տորթի մոմերը փչելիս նա անպայման երազանք է մտապահում. «Ցանկանում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ առողջ ու երջանիկ լինեն»:

Դերասանի խոսքով` իր ծննդյան օրերին մելանխոլիայի գիրկը չի ընկնում ու չի տխրում.«Երեւի դեռ երիտասարդ եմ ու չեմ գիտակցում տարիների արագ անցնելը: Այս օրը միշտ հիանալի տրամադրություն եմ ունենում: Ինչ խոսք, մի պահ հայացք եմ գցում դեպի անցյալ, ամփոփում ապրածս տարիները, որոնց համար ոչ մի պահ չեմ ափսոսում: Ամենակարեւոր ձեռքբերումս համարում եմ ընտանիքս, իսկ բացթողումների մասին չեմ էլ մտածում»:

Սամվել Թոփալյանի ընտանիքը


Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններից՝ Սամվել Թոփալյանն ասել է, որ Առաջին ալիքի եթերում սեպտեմբերից կցուցադրվի իր մասնակցությամբ նոր հեռուստասերիալ:

BRAVO.am-ը նորանոր հաջողություններ է մաղթում Սամվելին:):

Տեքստը` Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Սամվել Թոփալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW