×


Սարգիս Գրիգորյանը 40-ամյակն ընտանիքի հետ նշել է ծովափին

Դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն այս օրերին իրենց ընտանեկան հանգիստն են վայելում Շարմ էլ Շեյխում: Զույգի համար ավանդույթ է դարձել ճամփորդել ընկերների եւ գործընկերների հետ:

«Միշտ մեր մտերիմների հետ ենք հանգստի գալիս Եգիպտոս: Շատ լավ են անցնում օրերը: Այս անգամ ավելի պասիվ հանգիստ ենք ծրագրել»,-նշել է պարուհին:


Դերասանն իր 40-ամյակը նշել է հանգստավայրում: Մանոյի խոսքով՝ կեսգիշերին նրան հաճելի անակնկալ են մատուցել.«Սարգիսը տրամադրված չէր նշել հոբելյանը: Սնահավատ չենք, բայց նա մի տեսակ չէր ցանկանում տոնել»,-ասել է պարուհին եւ ավելացրել, որ ռեստորանում շատ լավ ժամանակ են անցկացրել:

Մանո Գրիգորյանը՝ դստեր հետ


Ամուսնու տարեդարձի առթիվ Մանոն գրառում է կատարել նաեւ Ինստագրամի իր էջում.«Առանց քեզ եւ քեզ հետ անհնար է: Սիրում եմ մեր շատ տարբեր լինելը: Սիրում եմ լինել միշտ քո կողքին լուռ ու հասկանալ, թե որքան դժվար է մարդկանց քեզ հասկանալը, իսկ ինձ քեզ՝ չհասկանալը: Չեմ պատկերացնում ինձ առանց քո բնական աղմուկի, որը լցնում է իմ կյանքն ու հոգին: Շատ եմ սիրում, երբ ժպտում ես քո պարզ ու բաց ժպիտով, որի մեջ միշտ իմ անունն եմ կարդում: Շնորհավոր»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW