×


Սա տեղի է ունեցել մինչեւ Քիմ Քարդաշյանի նոր ոճափոխությունը :)

Ոճային փոփոխությունները Քիմ Քարդաշյանի ամենասիրելի զբաղմունքն են. ռեալիթի-շոուների աստղը նախ կտրեց երկար վարսերը, հետո սեւահերից վերածվեց պլատինե շիկահերի` նոր սանրվածքը ցուցադրելով Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում, հաշված օրերից կրկին վերականգնեց մազերի մուգ գույնը, սակայն մինչ այդ հասցրել է նկարահանվել նոր ֆոտոշարքում:

Քիմ Քարդաշյանը


Քանյե Ուեսթի կինը զարդարում է  ֆրանսիական “Elle” ամսագրի ապրիլի համարի շապիկն ու էջերը: 34-ամյա Քիմը լուսանկարահանվել է իր սիրելի ապրանքանիշի` “Balmain”-ի գարուն-ամառ 2015 հավաքածուից ոճային եւ գունեղ հանդերձներով:

Քիմ Քարդաշյանը


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail 

Կարդալ ավելին

Quality Sign BW