×


Սերգեյ Դանիելյանը եւ Եգոր Գլումովը մրցում են Taxi Battle-ում

Հուլիսի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում տեղի կունենա Taxi Battle նոր հաղորդման պրեմիերան:

Ամեն շաբաթ երկու հայ հայտնիներ կփորձեն իրենց ուժերը տաքսու վարորդների դերում: Այդ նպատակով նրանք կմիանան «Յանդեքս. Տաքսի» հավելվածին եւ մի քանի ժամ իսկական տաքսու վարորդների պես կերթեւեկեն Երեւանի փողոցներով բրենդավորված մեքենայով, ընդունելով պատվերներ հավելվածի միջոցով:

Առաջին հաղորդման ընթացքում կմրցեն հայտնի հաղորդավարներ Սերգեյ Դանիելյանը (Յոժ) եւ Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան): Ո՞վ կհաղթի՝ հեռուստադիտողները կիմանան, դիտելով հաղորդումը:



Շոուի մասնակիցները բոլոր կանոններով միանում են «Յանդեքս.Տաքսի»-ին. անցնում են ուսուցում եւ փաստաթղթերի ստուգում, անհրաժեշտ թեստերը, միանում են գործընկերներից մեկի միջոցով:

Հայտնիները նույն օրում տաքսի են վարում կես-կես օր՝ նույն մեքենայով: Մրցման նպատակն է պարզել, ով է ավելի շատ վաստակում, ում ավելի շատ թեյավճար կթողնեն:

«Շանթ» հեռուստաընկերության եթերում տեղի կունենա Taxi Battle նոր հաղորդման պրեմիերան


Յուրաքանչյուր հաղորդման ավարտին մասնակիցները կփոխանցեն ողջ վաստակած գումարը հաղթողին, ով կուղղի այն բարեգործությանը:

Առավոտյան նկարահանման օրը մասնակիցները հանդիպում են «Շանթ» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման տաղավարում եւ գրազ են գալիս,
թե ով կհաղթի: Իսկ հեռուստադիտողները կիմանան, որ եթե այսօր տաքսի պատվիրեն Յանդեքս.Տաքսի հավելվածի միջոցով, ապա նրանց մոտ կարող է «աստղ» գալ:

Taxi Battle նոր հաղորդման նկարահանումներին


Ուսուցման եւ աշխատանքի ողջ ընթացքը նկարահանվում է (պատվերը կատարած ուղեւորի թույլտվությամբ), ապա մոնտաժվում է հաղորդումը:

Նախագիծը նախատեսված է 4 ամսվա համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին