Ապագա ծնողներ, թենիսի աստղ Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Փալմ Բիչում օրերս կազմակերպել են 50-ականների ոճով Baby Shower:
Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի առաջնեկի Baby Shower-ին
Ապագա մայրիկին եւ լույս աշխարհ գալ պատրաստվող երեխային նվիրված միջոցառմանը ներկա են եղել Սերենայի մոտ ընկերուհիներ Սիարան, Եվա Լանգորիան, Քելլի Ռոուլանդը եւ քույրը՝ Վենուս Ուիլյամսը:
Հավաքույթին ներկա ապագա հայրիկ Ալեքսիս Օհանյանը Instagram-ում գրել է. «Պատրաստվում ենք մեր կյանքի ամենամեծ ճանապարհորդությանը»:
Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի առաջնեկի Baby Shower-ին
Սերենան եւ Ալեքսիսը ծանոթացել են 2015 թվականին: 2016-ի դեկտեմբերին Ալեքսիսը Սերենային ամուսնության առաջարկ է արել Իտալիայում, այն նույն հյուրանոցի ռեստորանում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել են: 2017թ. ապրիլին Ուլիյամսը հայտարարեց հղիության մասին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: