“You Lie”. այսպես է կոչվում Սերժոյի այն ստեղծագործությունը, որի հիման վրա լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանը վերջերս տեսահոլովակ է նկարահանել: Նրանց համագործակցության արդյունքը կարող եք դիտել այստեղ, իսկ մեկնաբանությունների հատվածում կիսվել տպավորություններով:):
Սերժոն
Սերժոն, որն արդեն մեկ տարի է, ինչ տեսահոլովակով չէր ներկայացել հանրությանը, BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբաել է “լռության” պատճառը.“Զբաղված էի տեղի ու արտասահամանյան համագործակցություններով ու կենդանի համերգներով, որոնք, որպես կանոն, ավելի ժամանակատար են”:
Դամիան Հովհաննիսյանը
“You Lie”-ի ռեժիսոր Դամիան Հովհաննիսյանի փոխանցմամբ` տեսահոլովակը նկարահանել են մեկ օրում.“Գաղափարը փնտրտուքն է. երկու իրար ձգող պերսոնաժ ողջ տեսահոլովակի ընթացքում փորձում են գտնել իրար, բայց “հեփի էնդ”-ի չսպասեք, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողանում…”:
Սերժոն էլ հավելել է, որ ինքն ու Դամիանն այս էքսպերիմենտալ աշխատանքից հետո կրկին համագործակցելու նպատակ ունեն:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սերժոյի եւ Դամիան Հովհաննիսյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: