×


Սերժ Թանկյանը պատրաստ է հանրայնացնել SOAD-ի չհրապարակված երգերը

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը, արձագանքելով երկրպագուների ստորագրահավաքին, կողմ է արտահայտվել խմբի չհրապարակված ստեղծագործությունների հանրայնացմանը:

Արդեն 15 տարի է, ինչ SOAD-ի երկրպագուները նոր ստեղծագործություններ չեն լսել սիրելի խմբի կողմից: Վերջին շրջանում համացանցում մեծ տարածում ստացավ երկրպագուների նախաձեռնած ստորագրահավաքը, որով նրանք հորդորում են հանրայնացնել SOAD-ի չհրապարակված ստեղծագործությունները:

Ստորագրահավաքի նկարագրությունում նշված է, որ SOAD-ի չհրապարակված ստեղծագործությունների թիվն անհաշվելի է: Երկրպագուները մասնավորապես պահանջում են հասանելի դարձնել «Mezmerize» եւ «Hypnotize» ալբոմների չհրապարակված կատարումները:

Օրեր առաջ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Patreon-ի իր էջում պատասխանել է երկրպագուի այն հարցին, թե արդյոք նա տեսել է ստորագրահավաքը:

«SOAD-ի չհրապարակված երգերի վերաբերյա՞լ: Այո, ես միանգամայն կողմ եմ դրան: Համոզեք մյուսներին»,- գրել է նա:

Ստորագրահավաքի մասնակիցների թիվն արդեն գերազանցել է 4000-ը:

Պատրաստեց Գայանե Ենոքյանը/Bravo.am/
Լուսանկարը՝ Stoyan Vassev-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport